AM
16 Հոկտեմբեր 2012 - 16:03 AMT

Եվրոպական ընկերությունները դադարել են իրենց արբանյակների միջոցով հաղորդել իրանական հեռուստակայանների ազդակները

Եվրոպական Յութելսաթ» ընկերությունը և արբանյակային կապի «Արկիվա» բրիտանական օպերատորը այսօր դադարել են իրենց արբանյակների միջոցով հաղորդել իրանական հեռուստակայանների ազդակները:

Համապատասխան որոշումը կայացվել է` երկուշաբթի օրը ԵՄ-ի կողմից Թեհրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների փաթեթը հաստատելուց հետո:

«Յութելսաթում» հաղորդել են, որ «ԻՐԻԲ-ը տեղյակ է եղել իր հետ գործարքը դադարեցնելու մասին»: