Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ իր երկիրը պատրաստ չէ անդամակցել ԵՄ բանկային միությանը այն պայմաններով, որոնք առաջարկում է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը: Պատճառն այն է, որ Շվեդիան չի փակելու այլ երկրների բանկային կորուստները իր հարկ վճարողների հաշվին:





