AM
17 Հոկտեմբեր 2012 - 07:27 AMT

Կաթոլիկ աշխարհն այսօր տոնում է Հռոմի պապ Հովհաննես Պողոս Առաջինի 100-ամյակը

Հռոմի պապ Բենեդիկտոս ХVI-ը այսօր հանդիսավոր պատարագ կմատուցի Սբ Պետրոսի տաճարում՝ նվիրված իր նախորդներից մեկի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Առաջինի 100-ամյակին:

Նախկին պատրիարք Վենետիկի կարդինալ Լուչանին ընտրվեց Հռոմի պապ 1978 թվականին Պողոս VI-ի մահից հետո, նա պաշտոնավարեց ընդամենը 33 օր և մահացավ սրտի կաթվածից 1978թ. սեպտեմբերի 28-ին: Նրան հաջորդած սլավոնական ծագումով առաջին պապ Կարոլ Վոյտիլայի պաշտոնավարությունը, որն ընտրեց իր համար Հովհաննես Պողոս Երկրորդ անունը, ամենաերկարներից էր պատմության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: