Հայաստանում փոքր ՀԷԿ-երի արդիականության, պետական քաղաքականության թերությունների, էկոհամակարգին հասցվող վնասի և հասարակաության շրջանում աճող բողոքի մասին են այսօր խոսել բնապահպանական նախաձեռնությունների անդամները : Նրանք առաջին հերթին բացատրեցին , թե ինչ քայլեր պետք է արվեն ՀԷԿ կառուցելու համար. «Առաջին հերթին բնապահպանության նախարարությունը տալիս է ջրօգտագործման թույլտվություն: Հենց այստեղից էլ սլսվում են խնդիրները: Թույտվությունը տրվում էր կարճ ժամանակով, բայց այժմ ԱԺ –ի հաստատմանն է ներկայացված որոշում, ըստ որի՝ ժամկետը կդառնա 15 տարի, այդքան է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի տրամադրած ՀԷԿ կառուցելու լիցենզիան: Լիցենզիային նախորդում է հողահատկացումը, հաջորդում ՝ բնապահպանական փորձաքննությունը, որը փորք ՀԷԿ-երի դեպքում չի անցկացվում», -ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը: «Կարելի է մեկ գետի վրա 5 ՀԷԿ կառուցել, գետի 30 կմ-ը մտցնել խողովակների մեջ »,-ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է Հայաստանում 300 փոքր ՀԷԿ կառուցել, որից 145-ն արդեն կառուցվել է: Բնապահպանների խոսքով ՝ ռազմավարություն կա, կարգ կա, բայց դրանք գրեթե չեն կիրառվում, խոցելի տեղերն էլ բազմաթիվ են : Այդ ՀԷԿ-երի գործունեությունը չի վերահսկվում:
«10 % էներգիայի դիմաց, որը պիտի ստացվի փոքր ՀԷԿ-երից, արդյո՞ք արժի այսքան բարձր գին վճարել»,-հարցնում են բնապահպանները:





