AM
17 Հոկտեմբեր 2012 - 12:48 AMT

Սահակաշվիլին պաշտոնապես ներկայացրել է Իվանիշվիլուն Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնապես ներկայացրել է Բիձինա Իվանիշվիլուն Վրաստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Նախօրեին ինքը Սահակաշվիլին հայտարարեց, որ «կներկայացնի նոր խորհրդարանին նախարարների կաբինետի կազմը, որը ձևավորելու է Իվանիշվլին»:

Նախագահը խոստացել է «համագործակցել նոր կառավարության» հետ, հաջողություն է մաղթել նրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: