Այսօր Հունաստանում ավիադիսպետչերների 3-ժամյա գործադուլի պատճառով չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դիսպետչերները չեն աշխատելու տեղի ժամանակով ժամը 10:00-13:00: Այդ ընթացքում չեղյալ են համարվել բոլոր ուղևորափոխադրող ավիաչվերթերը:
Ամբողջ երկրով մեկ տեղական Aegean Airlines ավիաընկերությունը չեղյալ է համարել 12 և հետաձգել 20 չվերթ, մեկ այլ հունական` Olympic Air ավիաընկերությունը, չեղյալ է համարել 34 և հետաձգել 44 չվերթ, իսկ միջազգային ЕasyJet ընկերությունը հետաձգել է 18 չվերթ:
Գործադուլի պատճառով երկրում դադարեցվել է նաև շոգենավային և երկաթգծային հաղորդակցությունը: Ամբողջ երկրում փակ են պետական հիմնարկությունները, դպրոցները և համալսարանները, բանկերը, որոշ խանութներ:





