AM
18 Հոկտեմբեր 2012 - 06:25 AMT

«Հայկական ժամանակ». Էլեկտրոնային ստորագրության հաշվին կհավաքագրվի 220 միլիոն դրամ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին էլեկտրոնային ստորագրության օգտագործման պարտադրանքի հաշվին կառավարությունը մինչև տարեվերջ կհավաքագրի շուրջ 220 միլիոն դրամ:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների`էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման համար անհրաժեշտ 6 հազար դրամ մուծումից ՀՀ կառավարությունը փոխհատուցել է միայն 3 հազարը: Անհրաժեշտ վճարների փոխհատուցման հարցը` մինչ օրս հնչած պաշտոնական հայտարարություններում այլ կերպ է ներկայացվել»: