AM
18 Հոկտեմբեր 2012 - 11:56 AMT

Twitter-ն արգելափակել է նեոնացիստների բլոգը Գերմանիայի կառավարության հարցման հիման վրա

Միկրոբլոգների Twitter կայքը արգելափակել է նեոնացիստների բլոգը Գերմանիայի կառավարության հարցումով:

Արգելափակված աքքաունթը գրանցել էին մի խումբ նեոնացիստներ՝ «Լավագույն Հաննովեր» անվանումով: Սեպտեմբերի վերջում Ներքին Սաքսոնիայի իշխանություններն արգելել էին այդ կազմակերպության գործունեությունը:

Այդպիսով, միկրոբլոգի պարունակությունն անհասանելի կլինի Գերմանիայի բնակիչների համար, սակայն բաց կմնա այլ երկրներում:

Առաջին անգամ սոցցանցը կիրառել է հրապարակումների գրաքննության իրավունքը այն դեպքում, երբ դրանք խախտում են որևէ երկրի օրենքները: