AM
18 Հոկտեմբեր 2012 - 12:20 AMT

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Թուրքիան չի կասկածում սիրիական ինքնաթիռում բեռի օրինականության մեջ

Թուրքիայի իշխանությունները կասկածի տակ չեն դնում բեռի առաքման օրինականությունը, որը գտնվում է հոկտեմբերի 11-ին Անկարայի կողմից կալանքի տակ վերցված սիրիական ուղևորատար ինքնաթիռում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նա հավելել է, որ միաժամանակ Անկարան հավակնություններ ունի տեղափոխության մասին ծանուցման կարգի վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: