AM
18 Հոկտեմբեր 2012 - 13:55 AMT

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան կհետևի թուրքական նավահանգստով Սիրիայի ընդդիմությանը զենքի առաքման միջադեպի քննությանը

Մոսկվան ուշադիր կհետևի թուրքական նավահանգստով սիրիական ընդդիմությանը զենքի առաքման միջադեպի քննությանը: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ըստ Լուկաշևիչի, «հաստատվել են Իսկենդերուն թուրքական նավահանգստի միջոցով սիրիական ընդդիմությանը զենքի առաքման մասին տվյալները:

Միաժամանակ Լուկաշևիչը գոհունակություն է հայտնել, որ « ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների կոմիտեն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում»: