AM
19 Հոկտեմբեր 2012 - 05:42 AMT

Սիրիական հակամարտության կողմերից երևէ մեկին օգնություն տրամադրելը կհանգեցնի միայն նոր զոհերի, համոզված է Աննանը

Սիրիական հակամարտության կողմերից երևէ մեկին օգնություն տրամադրելը կհանգեցնի միայն նոր զոհերի: Սիրիայում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Այս մասին վաշինգտոնյան Բրուքինգս համալսարանում հայտարարել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը:

«Որոշ պետություններ համարում են, որ Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու ամենաարագ միջոցը կողմերից մեկին զինելն է»,-ասել է դիվանագետը: Նա նշել է, որ այդ դեպքում ոչ ոք էլ հաղթանակ չի տանի, սակայն ավելի շատ մարդիկ կզոհվեն և «արդյունքում ստիպված կլինեն քաղաքական որոշում գտնել», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: