AM
19 Հոկտեմբեր 2012 - 05:37 AMT

«Ժողովուրդ». Կարմիրբերետավորները հսկում են Ռուբեն Հայրապետյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական ՌուբեՆ Հայրապետյանն այս օրերին «հայտնվել է» կարմիրբերետավորների աննախադեպ հոգածության ներքո: «Երեկ՝ կեսօրից հետո, «Ժողովուրդ»-ի թղթակիցը ականատես եղավ, որ Հայրապետյանն այցելեց Խանջյան փողոցում գտնվող ՀՖՖ կենտրոնական գրասենյակ: Եվ այդ ողջ ընթացքում, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից բացի, ՀՖՖ շենքի տարածքը հսկում էին նաև ՀՀ ոստիկանության կարմիրբերետավորները: Մեկնաբանությունների համար թերթը զանգահարեց Ռ. Հայրապետյանին, սակայն ապարդյուն: Նա հարցը լսելուց հետո զայրացած անջատեց հեռախոսը»,-գրում է թերթը: