AM
21 Հոկտեմբեր 2012 - 12:08 AMT

Լահդար Բրահիմին այսօր հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ

Սիրիայում ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմին այսօր հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ին: Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:

Բրահիմին Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ ալ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ հրադադարի կոչ է արել մահմեդական Կուրբան բայրամ տոնի ժամանակ: Սիրիայի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ բանակցությունները եղել են լուրջ և կառուցողական: Այնուամենայնիվ, պաշտոնական Դամասկոսը երաշխիքներ է պահանջում, որ ընդդիմադիրները կդադարեցնեն մարտական գործողությունները կառավարական զորքերից հետո: