AM
22 Հոկտեմբեր 2012 - 06:08 AMT

Ֆիդել Կաստրոն մասնակցել է Կուբայի տեղական ընտրություններին

Կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մասնակցել է ազգային իշխանության տեղական վեհաժողովի ընտրություններին, որոնք կայացել են կիրակի օրը :Այս մասին հաղորդել են տեղական պետական ԶԼՄ-ները:

Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով, տեղի ժամանակով 14:00-ի դրությամբ` ընտրատեղամասերի փակվելուց 4 ժամ առաջ, իր քաղաքացիական պարտքն է կատարել ավելի քան 7,24 մլն մարդ կամ ընտրողների 82,5 տոկոսը: ԱԸՀ քարտուղար Ռուբեն Պերեսի խոսքով, այդ ցուցանիշը վկայում է կուբացի ընտրողների պատասխանատվության մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: