AM
22 Հոկտեմբեր 2012 - 05:34 AMT

Ճապոնիայում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Ճապոնական Հոնսյու կղզու ափամերձ շրջանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ Ազգային աշխարհագրական ծառայությունը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է Իվակի քաղաքից 18 կմ արևելք:

Տուժածների և փլուզումների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել, հաղորդում է ՌԲԿ-ն: