AM
22 Հոկտեմբեր 2012 - 08:43 AMT

Ահմադինեժադին թույլ չեն տվել բանտ այցելել

Իրանի արդարադատության նախարարությունը թույլ չի տվել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին այցելել Թեհրանի Էվին բանտը՝ բացատրելով դա «աննպատակահարմարությամբ», հայտնում է բրիտանական BBC-ին: Ըստ աղբյուրի, այս դեպքը ապացուցում է, որ նախագահի հեղինակությունը արդարադատության մարմիններում նվազում է:

Նշենք, որ Իրանի բանտերում այժմ նստած են ոչ միայն ռեժիմի հակառակորդներ, այդ թվում նախկին նախագահ Ալի Աքբար Հաշելի Ռաֆսանջանիի դուստր Ֆաեզան, որը 6 ամսով է դատապարտվել «հակապետական քարոզչության համար», ինչպես նաև ԶԼՄ-ների հետ կապի գծով նախագահի խորհրդատու, IRNA գործակալության ղեկավար Աքբար Ջավանֆեքրը:

Իրանի նախագահը ցանկացել է այցելել Էվին բանտը, արդարադատության նախարարությունը դա «աննպատակահարմար է համարել»: