AM
22 Հոկտեմբեր 2012 - 08:29 AMT

Բեյրութում կրկին կրակում են

Լիբանանում կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել սիրիական ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև:

Ցուցարարները փորձել են գրոհել Լիբանանի սիրիամետ կառավարության շենքը:

Ահաբեկչության արդյունքում զոհված Լիբանանի հետախուզության ղեկավար Վիսամ ալ Հասանի հուղարկավորումից հետո Բեյրութում և Տրիպոլիում հոկտեմբերի 22-ին կրկին կատաղի մարտեր են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև, հայտնում է dpa-ն:

Լիբանանցիներից շատերը կարծում են, որ Ալ Հասանի սպանությունը, որը խստորեն դատապարտում էր Ասադի ռեժիմը, կազմակերպվել է Դամասկոսում, հայտնում է DAPD գործակալությունը: