AM
22 Հոկտեմբեր 2012 - 09:19 AMT

ՀԿ ղեկավար. Հայաստանի ճանապարհային նշաններն աշխատանք են տալիս ոստիկանությանը

Հայաստանում ճանապարհային երթևեկության կազմակերպումը գտնվում է «հիվանդագին» վիճակում: Այդ մասին հոկտեմբերի 22-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, համապատասխան կառավարական որոշման մեջ մանրամասն նկարագրված են կետերը, թե ով պետք է զբաղվի ճանապարհային երթևեկության կազմակերպմամբ տեղական, քաղաքային և միջպետական մակարդակում:

Սակայն իրավիճակն այնպիսին է, որ երկրում հաճախ ճանապարհային նշանները չեն համապատասպանում օրենքի պահանջներին: «Կան հատվածներ, որտեղ տեղադրված է 60 կմ/ժ արագությունը չգերազանցելու նշան, որը բոլորովին տեղին չէ: Կարծես դա հատուկ են տեղադրում, որպեսզի ոստիկանությանն աշխատանք տան»,- նշել է նա:

Էդուարդ Հովհաննիսյանի գնահատմամբ, ճանապարհային երթևեկության անվտանգության կազմակերպման իրավիճակը բավարար է պետական նշանակության և միջպետական ճանապարհներին, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնում: Ինչ վերաբերվում է ներմարզային ճանապարհներին, ապա նշաններն այստեղ հնացել են, իսկ նշագծումնրը` ջնջվել: Դրա հետ կապված մասնագետը կոչ է արել ՀՀ տրանսպորտի նախարարության համապատասխան մարմիններին հետևել քաղաքացիների կյանքի համար այդքան կարևոր գործընթացին: