AM
22 Հոկտեմբեր 2012 - 11:17 AMT

Վանում այրել են միջնակարգ դպրոցը, լավ է, գոնե գիշերը

Թուրքական Վան նահանգում Քրդական աշխատանքային կուսակցության ահաբեկիչներն այրել են միջնակարգ դպրոցը, գրում է Habertürk-ը:

Կեսգիշերին ահաբեկիչները կոտրել են դպրոցի առաջին հարկի պատուհանը և բենզին լցրել համակարգչային դասարանում, ուսուցչանոցում և մի քանի սենյակներում

Դրա հետ կապված դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցվել են: Ոստիկանությունը ձեռնամուխ է եղել լայնամասշտաբ գործողությունների: