AM
22 Հոկտեմբեր 2012 - 16:12 AMT

Ֆինլյանդիայի վարչապետը հարձակման է ենթարկվել

Ֆինլյանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն չի տուժել այսօր նրա դեմ ծրագրված հարձակումից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Անհայտ անձը փորձել է դանակով հարձակվել վարչապետի վրա, սակայն նրան ժամանակին կանգնեցրել են թիկնապահները:

Միջադեպը պատահել է Ֆինլյանդիայի հարավ-արևմուտքում տեղակայված Տուրկու քաղաքում, որտեղ 41-ամյա վարչապետը հանդիպում էր ընտրողների հետ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում: