Առանձնակի ծանր հանցագործությունների հարցերով Ստամբուլի թիվ 13 դատարանը որոշում է կայացրել 4 բանտարկյալներին արդարացնելու մասին, ովքեր մեղադրվում էին Քրդական աշխատանքային կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանին «առաջնորդ» ճանաչելու մեջ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, դատարանի որոշման մեջ նշվում է, որ Օջալանին առաջնորդ ճանաչելը հանցագործություն չէ: Որոշման համաձայն, թեև Օջալանին այդպես դիմելն առաջացնում է հասարակության դժգոհությունը, ժողովրդավարության նորմերի համաձայն, այն գոյության իրավունք ունի:
Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական և ռազմական գործիչ է, Քրդստանի աշխատանքային կուսակցության առաջնորդ, դատապարտված է ցմահ ազատազրկման Էմրալի կղզում:





