AM
23 Հոկտեմբեր 2012 - 12:41 AMT

Սոմալիի իսլամիստները սպառնացել են Բրիտանիային`արմատական քարոզչին ԱՄՆ արտահանձնելու համար

Սոմիալիում «Աշ Շաբաշ» արմատական շարժման իսլամիստներն ահաբեկչություններով սպառնացել են Մեծ Բրիտանիային իսլամական քարոզչին ԱՄՆ-ին արտահանձնելու համար:

«Մղձավանջը, որը կտիրի Մեծ Բրիտանիայում, կգերազանցի հուլիսի 7-ի և 21-ի սարսափները միասին վերցրած»,- այսօր հաղորդում է ՍԱՊԱ գործակալությունը` մեջբերելով ինտերնետում տարածված «Աշ Շաբաշի» հայտարարությունները:

2005-ի հուլիսի 7-ին լոնդոնյան տրանսպորտում տեղի ունենած պայթյունները խլել են 52 հոգու կյանք: Երկու շաբաթ անց պայթյունների չորս փորձերը խափանել են քաղաքային տրանսպորտայիյն համակարգի աշխատանքը:

«Ալ Քայիդայի» Սոմալիի բաժանմունքը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կանի արտահանձնվածներին ազատ արձակելու համար: