AM
23 Հոկտեմբեր 2012 - 14:19 AMT

Թալիբներն Աֆղանստանում հարձակվել են ոստիկանների վրա

Անվտանգության ծառայության առնվազն 10 աշխատակից է զոհվել Աֆղանստանի Գերատ գավառում թալիբների հարձակման արդյունքում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Սպանվածների թվում 5-ը ոստիկաններ են՝ ներառյալ շրջանի ոստիկանապետին:

Երկու գրոհային սպանվել է ոստիկանների պատասխան կրակից: