ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մայքլ Ֆրոմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղյալ կհայտարարի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որն ընդունվել է 1974-ին, 2012-ի նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետո: Նա հաղորդել է, որ Վաշինգտոնը տեսել է Ռուսաստանի հետ աճող համագործակցության հնարավորությունները, ուստի որոշել է դադարեցնել Ջեքսոն-Վենիկի շտկման գործողությունը: Այդ առաջարկն արդեն քննարկվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, իսկ այժմ այն գտնվում է Սենատում: Ֆրոմանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները շարունակում են աշխատել, որպեսզի ընտրություններից հետո ուղղումը չեղյալ հայտարարեն:
Ավելի վաղ նման հայտարարություններ է արել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոն Կիրկը, որը նշել է, որ ուղղումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա նախագահի ընտրություններից հետո:
Նույն կարծիքին է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը, ում խոսքով, ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումը դրանից հետո կարող է աճել երկու կամ երեք անգամ, հաղորդում է «Կուրսը»:
Ավելի վաղ ուղղումը չեղյալ է հայտարարվել ԱՊՀ չորս երկրների համար` Ղրղզստանի, Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի:





