Իրանում փոփոխություններ են մտցվել նախագահական ընտրությունների մասին օրենքում, հաղորդում է Fars գործակալությունը: Ինչպես հաղորդել է խորհրդարանի խորհրդի ղեկավար Համիդ Հոջաստին, այդ փոփոխությունները հաստատվել են խորհրդարանի կողմից: Դրանց համաձայն, նախագահի թեկնածուն պետք է լինի 45 տարեկանից ոչ երիտասարդ և 75 տարեկանից ոչ մեծ, ունենա առնվազն մագիստրոսի աստիճան կամ բարձրագույն կրթության իսլամական ավանդական դպրոցների դրան համարժեք աստիճան:
Այդ փոփոխությունների քննարկման համար, Հոջաստիի խոսքով, պատգամավորները ծախսել են շուրջ 100 ժամ: Ընդունված փոփոխությունները ներառվել են ԻԻՀ սահմանադրության 31,33 և 35 հոդվածներում:
Իրանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան 2013-ի հունիսի 14-ին: Ընտրողները կընտրեն երկրի 7-րդ նախագահին, ով այդ պաշտոնում կփոխարինի Մահմուդ Ահմադինեժադին:





