AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:28 AMT

Նժդեհի գերեզմանի շրջակայքը աղբանոցի է վերածվել

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու շրջակայքը, որտեղ, ի դեպ, հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները, լցված է աղբով:

Նախաձեռնության անդամները երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Նժդեհի գերեզման կատարած ուխտագնացության ընթացքում որոշ չափով մաքրել են տարածքը, սակայն, ինչպես իրենք են նշում, իրավիճակը դրանից շատ չի փոխվել: