AM
24 Հոկտեմբեր 2012 - 09:45 AMT

ՌԴ Գլխավոր շտաբը սիրիացի գրոհայինների մոտ հայտնաբերել է ամերիկյան «Ստինգերներ»

Սիրիացի գրոհայինները զինված են օտարերկրյա արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգերով, այդ թվում ԱՄՆ արտադրության, լրագրողներին է հայտնել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:

«Գլխավոր շտաբը տեղեկություններ ունի, որ կառավարական զորքերի դեմ պայքարող գրոհայինները զինված են օտարերկրյա արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգերով»,-ասել է ՌԴ Գլխավոր շտաբի պետը:

«Ամերիկացիները ժխտում են դա, սակայն մեր տվյալները հավաստի են, իսկ ով է առաքել պետք է պարզել»,-հավելել է Մակարովը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: