AM
24 Հոկտեմբեր 2012 - 10:19 AMT

Հյուսիսային Կորեան և Իրանը կմիավորվեն ԱՄՆ զավթողական քաղաքականության դեմ պայքարում

Հյուսիսային Կորեան և Իրանը նախաձեռնում են Ասիայում ստեղծել դիմադրության միասնական ճակատ տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու քաղաքականության դեմ, որն իրականացվում է ԱՄՆ կողմից: Այդ մասին Հյուսիսային Կորեա կատարած ուղևորության արդյունքներով տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլմական կուսակցության միջազգային կենտրոնի ղեկավար Համիդ Ռեզա Թարագին: Նրա խոսքով, այցը կայացել է Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության ղեկավարության պաշտոնական հրավերով, հաղորդում է IRNA-ն:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ասիայի երկրների կողմից դիմադրության միասնական ճակատի ստեղծումը ԱՄՆ իմպերիալիստական քաղաքականության դեմ:

Թարագին հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը բարեկամական զգացմունքներ է տածում Իրանի հանդեպ, ի տարբերություն ԱՄՆ նկատմամբ հակակրանքի: