Ռուսաստանը Թուրքիայից հրապարակավ խոստովանում է սպասում այն մասին, որ Դամասկոս թռչող ռուսական ինքնաթռիում, որը կալանքի տակ է վերցվել Անկարայի կողմից, զինամթերք չի հայտնաբերվել, ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում:
«Թուրք պաշտոնյաների կողմից անառարկելի հայտարարություններ են հնչել այն մասին, որ ինքնաթիռում հայտնաբերվել է զենք և զինամթերք: Այժմ թուրք գործընկերներն ասում են, որ այնտեղ եղել է էլեկտրատեխնիկական սարքավորում: Այս իրավիճակում մենք խնդրում ենք նրանց հրապարակավ ասել, որ ինքնաթիռում զենք և զինամթերք չի եղել: Առայժմ սպասում ենք»,- ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով, ինչ վերաբերվում է բեռին, ապա դա եղել է էլեկտրատեխնիկական սարքավորում ռադիոլոկացիոն կայանների համար, որն ունի երկակի նշանակություն և արգելված չէ միջազգային պայմանագրերով:





