Թեհրանը կդադարեցնի նավթի արտահանումը, եթե նրա դեմ նոր պատժամիջոցներ ընդունվեն, հայտարարել է նավթի նախարար Ռոստամ Կասեմին:
«Իրանական նավթի պակասը համաշխարհային շուկաներում գների կտրուկ աճի կհանգեցնի»,-ասել է Կասեմին: Նա հերքել է պնդումները, թե նավթի արդյունահանումն Իրանում կրճատվել է մինչև 2,7 մլն բարել օրական, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:





