Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)Պորտուգալիայի հակաճգնաժամային ծրագրի իրականացման համար հատկացրել է 1.5 մլրդ եվրո, հաղորդում է Reuters-ը` հղելով ԱՄՀ մամուլի ծառայությանը: Որոշումը կայացվել է հոկտեմբերի 24-ին: Ընդհանուր առմամբ ԱՄՀ-ն Պորտուգալիային արդեն տրամադրել է 21.8 մլրդ եվրո: Ընդ որում, պորտուգալական տնտեսությունը փրկելու ծրագրի ընդհանուր արժեքը 28.2 մլրդ եվրո է:
Պորտուգալիան օպգնության հարցով դիմել է ԵՄ-ին և ԱՄՀ-ին 2011թ գարնանը:





