AM
25 Հոկտեմբեր 2012 - 07:20 AMT

Չինաստանը վերսկսում է ԱԷԿ շինարարությունը «Ֆուկուսիմայի» վթարի պատճառով սահմանված արգելքից հետո

Չինաստանը վերսկսում է ատոմային էլեկտրակայանների շինարարությունը, որոնց վրա արգելք էր սահմանվել 2011-ին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարից հետո, բայց մինչև 2015-ն ԱԷԿ-ները կստեղծվեն երկրի հարակից շրջաններում, հաղորդում են չինական ԶԼՄ-ները:

Չինաստանի պետական խորհրդի կայքում տեղակայված տեղեկատվության համաձայն, չորեքշաբթի օրը Պեկինում տեղի է ունեցել խորհրդակցություն էներգետիկայի հարցերի շուրջ ՉԺՀ վարչապետ Վեն Ցզյաբաոյի մասնակցությամբ, որի ժամանակ նա ընդգծել է երկրի միջուկային օբյեկտների անվտանգության անհրաժեշտությունը:

«Չինաստանը պետք է մշտապես բարձրացնի գործող ռեակտորների անվտանգության մակարդակը և միջուկային ոլորտում օգտագործի առաջադեմ և արդեն կիրառված տեխնոլոգիաներ», ասվում է խորհրդակցության արդյունքներով տարածված հաղորդագրությունում:

Մինչև Ճապոնիայի իրադարձությունները, որոշ տվյալներով, 12-րդ հնգամյակի շրջանում (2011-2015թթ.) ՉԺՀ-ում պլանավորվել է 40 նախագծերի իրագործում ատոմային էներգիայի ոլորտում: