Խանջյան փողոցում փլված կիսակառույցի տարածքից փրկարարները դուրս են բերել 6 տուժածի: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հավանական է՝ 2 տուժած դեռ կա փլատակներում: Շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է նաև նրանց ինքնությունը՝ Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.): Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.10-ին Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում կիսակառույց է փլուզվել:






