AM
25 Հոկտեմբեր 2012 - 11:18 AMT

Խանջյան փողոցում տեղի ունեցած փլուզման հետևանքով վիրավորված բանվորներց 5-ի վիճակը ծանր է

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ։ Այս պահի դրությամբ տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Տվյալները խիստ նախնական են, քանի որ ներկա պահին իրականացվում է համալիր հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։

Փլատակներից դուրս բերված երկու տուժած հենց շինհրապարակում ստացել են առաջին բուժօգնությունը։ Նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Խանջյան փողոցում կիսակառույց է փլուզվել: Փլուզման պատճառները դեռ հայտնի չեն: