Եվրագոտու Հունաստանի գործընկերները կարող են Աթենքին 16-20 մլրդ եվրո լրացուցիչ վարկ տրամադրել: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է տնտեսական «Հանդելսբլատ» թերթը:
Հունաստանին լրացուցիչ օգնության հատկացման հարցը կքննարկվի նոյեմբերի 12-ին Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարների նիստում, գրում է պարբերականը:
Լրացուցիչ վարկն անհրաժեշտ է, քանի որ Հունաստանին երկու տարի է տրվել հակաճգնաժամային բարեփոխումների իրականացման համար





