AM
25 Հոկտեմբեր 2012 - 12:33 AMT

Ասադի հետ հանդիպում է խնդրել Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովը

Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության հարցերով հանձնաժողովի անդամները նամակ են ուղարկել երկրի նախագահ Բաշար Ասադին, որում ցանկություն են հայտնել հանդիպել նրա հետ:

«Մեր նպատակն է Սիրիա մեկնել առանց պայմանների` նախագահ Ասադի հետ հանդիպելու և որոշելու համար, թե ինչպես է շարունակելու աշխատել հանձնաժողովը»,- լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն: