AM
25 Հոկտեմբեր 2012 - 12:57 AMT

Մոսկվան առաջարկում է շարունակել հրադադարը Սիրիայում նաև Կուրբան-բայրամից հետո

Մոսկվան առաջարկում է շարունակել հրադադարը Սիրիայում նաև մահմեդական Կուրբան-բայրամ տոնից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Կարևոր է, որ զինված ընդդիմությունը Սիրիայում պահպանի «տոնական հրադադարը», հետո կարելի է այն երկարացնել ևս մի քանի օրով»,-գրել է Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել էր, որ հուսով է, որ հրադադարը կշարունակվի նաև մահմեդական տոնից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: