AM
26 Հոկտեմբեր 2012 - 06:57 AMT

Չնայած հայտարարված հրադադարին, սիրիական բանակը վերսկսել է Դամասկոսի արվարձանների գնդակոծումը

Սիրիայի բանակը վերսկսել է հրետանային գնդակոծությունները Դամասկոսի հարավային արվարձաններում, չնայած ավելի վաղ արված` հրադադարի մասին հայտարարությանը, ուրբաթ օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերսին:

Սիրիական զինվորական հրամանատարությունը հինգշաբթի օրը հայտարարել է ռազմական օպերացիաների դադարեցման մասին` մահմեդական տոնի ընթացքում` հոկտեմբերի 26-29-ը:

Հայատարարությունը ողջունվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից: