AM
26 Հոկտեմբեր 2012 - 07:05 AMT

Վրացի կարիքավորները գրավել են Թբիլիսիի քաղաքապետարանը

Ավելի քան 100 սոցիալապես անապահով մարդիկ ներխուժել են Թբիլիսիի քաղաքապետարան և տեղավորվել 2-րդ հարկում: Դրա համար իրենք ստիպված են եղել հաղթահարել անվտանգության աշխատակիցների դիմադրությունը:

Ակցիայի մասնակիցները պահանջել են իրենց տեղ հատկացնել Շվեյցարիայի կոթղմից կառուցվող սոցիալապես անապահովների համար կառուցվող նոր տներում:

Ինչպես հաղորդում է քաղաքային սոցիալական ծառայության ղեկավար Մամուկա Կացարավան, նոր տներում ընդամենը 24 բնակարան կա և դրանք արդեն բաշխվել են կազմակերպությունների կողմից, իսկ քաղաքապետարանը ի զորում չէ այդ աշխատանքներն իրականացնել: