Իրանում հոկտեմբերի 29-ին սկսվելու են եռօրյա մասշտաբային զորավարժություններ ցամաքային զորքերի և մարտական ավիացիայի մասնակցությամբ: Զորավարժությունները տեղի են ունենալու Գիլյանգերբ գոտում` Քիրմանշահ նահագի արևմուտքում, հաղորդում է MEHR տեղեկատվական գործակալությունը:
Գործակալությունը զորավարժությունները մասշտաբների առումով անվանում է «չտեսնված» և հաղորդում, որ բանակի և ՌՕՈՒ գործողությունների համակարգման համար հոկտեմբերի 25-ին Գիլյանգերբում անցկացվել է ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների խորհրդակցություն:
Զորավարժությունների նպատակն է մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը և զորքերի կառավարումը:





