AM
26 Հոկտեմբեր 2012 - 10:37 AMT

Խանջյան փողոցում փլուզումից տուժած շինարարների բուժօգնության ծախսերը կհոգա պետությունը

Խանջյան փողոցում երեկ փլուզումից տուժած շինարարների բուժօգնության ծախսերը կհոգա պետությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այսօր Առաղջապահության նախարարին զեկուցել են, որ տուժածներից մեկի վիճակը դեռ ծանր է: Երկրորդը աջ սրունքի կոտրվածք ունի և պետք է վիրահատվի: Մյուսները, ըստ նախարարի, շուտով դուրս կգրվեն:

Ինչ վերաբերում է Դավիթաշենում վերելակի վթարից տուժածներին, ապա, նախարարի խոսքով, նրանց վիճակը ծանր է:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում երեկ 2 դժբախտ պատահար է եղել: Նախ Խանջյան փողոցում կիսակառույց էր փլվել, ինչի հետևանքով տուժել էր 11 մարդ, ապա նորակառույց շենքերից մեկում պոկվել էր վերելակը, ինչի հետևանքով 2 մարզ զոհվել էր, 2-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարնմական վնասվածքներ: