AM
26 Հոկտեմբեր 2012 - 11:22 AMT

Աֆղանստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 37 մարդ է զոհվել

Պայթյուն է որոտացել Աֆղանստանում մզկիթի մոտ մահմեդականների Կուրբան-բայրամ տոնակատարության օրը, հայտնել են Աֆղանստանի իշխանությունները:

Պայթյունի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, 40-ը վիրավորել են:

Ըստ նախնական տվյալների, մահապարտը գործի է դրել պայթուցիկը, երբ մարդիկ սկսել են հավաքվել տոնակատարության: Զոհվածների թվում կան նաև ոստիկաններ: