AM
26 Հոկտեմբեր 2012 - 11:45 AMT

«Սենդի» փոթորիկն արդեն 20 մարդու կյանք է խլել

Կարիբյան ծովի վրայով անցած «Սենդի» փոթորիկն արդեն 20 մարդու կյանք է խլել: 11 մարդ զոհվել է Կուբայում, որտեղ փոթորկի հետևանքով ջրհեղեղ է սկսվել: Եվս 9 մահ է գրանցվել Հաիտիում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

Ըստ նախնական տվյալների, մարդիկ հիմնականում զոհվել են տների փլուզման պատճառով: Տարերքը ուղեկցվել է հորդառատ անձրևներով, քամու արագությունը հասել է ժամում 190 կմ, վնասվել են էլեկտրահաղորդակցության գծերը: Ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդվել է մոտ հազար բնակելի տուն և 187 դպրոց:

Այժմ «Սենդին» շարժվում է դեպի ԱՄՆ արևելյան ափ: