AM
26 Հոկտեմբեր 2012 - 11:52 AMT

Վրաստանի ԱԳ նախարար. Քանի դեռ վրացական տարածքներն օկուպացված են, ՌԴ հետ հարաբերությունները չեն վերականգնվի

Քանի դեռ Ռուսաստանը օկուպացնում է վրացական տարածքները, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները չեն կարող վերականգնվել, հայտարարել է Վրաստանի ԱՆ նորանշանակ նախարար Մայա Փանջիկիձեն:

«Ռուսաստանը գրավել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ռուսական կողմը երկու դեսպանատուն է բացել Սուխումում և Ցխինվալում, և քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, հարաբերությունները չեն վերականգնվի: Մեզ համար, ոչ միայն նախարարության, ողջ երկրի համար, չկա ավելի նշանակալի նպատակ, քան հասնել դեօկուպացիայի»,-հայտարարել է Փանջիկիձեն:

Սակայն, նա նշեց, որ չի բացառում երկխոսությունը ռուսական կողմի հետ, անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից: