AM
26 Հոկտեմբեր 2012 - 13:47 AMT

Ռոմնին իր վարկանիշով առաջ է անցել Օբամայից երեք կետով

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման 3 կետով զիջում է Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Միթ Ռոմնիին իր վարկանիշով, վկայում են ABC հեռուստաալիքի և The Washington Post թերթի անցկացրած հարցման արդյունքները:

Ըստ հարցման արդյունքների Ռոմնիի համար պատրաստ է ձայն տալ մասնակիցների 50 տոկոսը, իսկ Օբամայի՝ 47 տոկոսը: Հանրապետականնեի թեկնածուն առաջին անգամ հավաքել է պոտենցիալ ընտրողների 50 տոկոսը: