AM
27 Հոկտեմբեր 2012 - 05:37 AMT

«Հրապարակ». Զինվորները ծեծել են սպային

Երեկ, ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին և հայհոյանքներ տվել նրանց:

Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել և ծեծել են սպային:Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել չորս զինծառայողների նկատմամբ: Թերթը գրում է, որ միջադեպի մանրամասները կփորձի ճշտել առաջիկայում: «Սակայն չենք կարող չնկատել, որ բանակում տիրող իրավիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ»,-գրում է թերթը: