AM
27 Հոկտեմբեր 2012 - 06:30 AMT

Հանրապետականները պահանջել են Օբամայից հրապարակել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության տեսագրությունները

Հանրապետական սենատորները պահանջել են Օբամայի վարչակազմից հրապարակել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության տեսախցիկների տեսագրությունները:

Ավելի վաղ հանրապետականները բազմիցս են մեղադրել ԱՄՆ վարչակազմին, որ պետդեպարտամենտն անտեսում է անվտանգության միջոցները Բենգազիում, որի արդյունքում զոհվեց դեսպան Քրիս Սթիվենսը, մեկ այլ աշխատակից և երկու պահապանները: ԱՄՆ հատուկ ծառայությունները դա գնահատեցին որպես ահաբեկչական գործողություն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայացուցչության անվտանգությունն եղել է պատշաճ մակարդակի վրա: