AM
27 Հոկտեմբեր 2012 - 07:39 AMT

Ռուսաստանին չհաջողվեց նախաձեռնել ՄԱԿ ԱԽ-ում Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության դատապարտումը

Ռուսաստանին չհաջողվեց նախաձեռնել ՄԱԿ ԱԽ-ում Դամասկոսում ահաբեկչության դատապարտումը, որը տեղի է ունեցել հրադադարի պայմաններում և խլել է շուրջ 50 մարդու կյանք: Ինչպես հայտնում է են էլեկտրոնային ԶԼՄ-ները, առաջարկը մերժվել է:

Խորհրդի 15 երկրներից մեկն ասաց, որ տեղեկությունների պակասի պատճառով եզակի դեպքի մասին հայտարարություն անելն անտեղի կլիներ:

Ուրբաթ օրը Դամասկոսում ականապատ մեքենա պայթեց: Զոհվեց 47 մարդ: Ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ նաև Դերաա գավառում, որտեղ պայթյունը որոտաց ռազմական անցակետի մոտ: