Հունաստանի ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը, ինչպես դա եղել է նախկինում: Այդ մասին հայտարարել են նախագահ և վարչապետ Կարոլոս Պապուլիասն ու Անտոնիս Սամարասը Սալոնիկում՝ քաղաքը թուրքերից ազատագրելու 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Սա մեծ օր է մեր հպարտ ժողովրդի համար, որ միշտ հաղթահարել է մեծ ճգնաժամեր, դրսևորելով քաջություն, բարձր բարոյական հատկանիշներ, ինքնամոռացում և ազատության ու առաջընթացի ձգտում»,-ասել է Պապուլիասը: «Մենք Հունաստանը կրկին հարգանքի արժանի կդարձնենք»,-ասել է Սամարասը:





