AM
27 Հոկտեմբեր 2012 - 08:28 AMT

Բեռլուսկոնիի փաստաբանները կբողոքարկեն դատավճիռը

Իտալիայի նախակին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները կբողոքարկեն նախօրեին կայացված դատավճիռը հարկերի վճարումից խուսափելու մասին: Ինչպես հայտնում է ВВС-ին իտալական ԶԼՄ-ների վրա հղումով, բողոքարկումը կներկայացվի մինչև նոյեմբերի 10-ը, նրա քննությունը կարող է մի քանի տարի տևել:

Բեռլուսկոնին դատարապտվել է 4 տարվա ազատազրկման Mediaset մեդիախմբում ֆինանսական մախինացիաների մասին սկանդալային գործով:

Բեռլուսկոնին հայտարարել է, որ դատավճիռը հաստատում է դատական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով: